00:00:00

Ցինիզմի ու անհայրենիք լինելու վրա կարելի է անվերջ ապշել...Թեհմինե Վարդանյան

00:53, 25 նոյեմբեր 2020 Բլոգ

Ցինիզմի ու անհայրենիք լինելու վրա կարելի է անվերջ ապշել... Մի քայլող մարդու վեր բարձրանալու մոլուցքը, սեփական անձի պաշտանմունքը, հիսթերիան, մեծամտությունը, դեմագոգությունը , 0 ղեկավարման և դիվանադիտական հմտությունները հանգեցրեցին նրան, որ այսօր մենք բոլորս հայտնվել ենք անդառնալի մի իրավիճակում: Մի ստորագրությամբ որոշվել են ճակատագրեր ինչպես մարդկային, այնպես էլ երկու պետությունների` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության: Սա հստակ ֆիքսել ենք բոլորս, բայց որ այդ մարդու քաղաքական թիմի անդամները, անկախ նրանից` կուսակցական են, թե` ոչ, երկու շաբաթ, հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, հարյուր հազարավոր փախստականների, թշնամուն հող «նվիրելու» և խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու ամոթալի իրավիճակը մի կողմ դրած, երկու շաբաթ շարունակ կխոսեն նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցածի շուրջ, անցնում է ցինիզմի, լկտիություն ու սեփական չկայացած «ես»-ը շոյելու վերին շեմը: Բա´վ է էլի, բա´վ է... Ըմբռնումով կարելի է մոտենալ շատերին, ովքեր լավագույն շրջափուլում են իրենց կյանքի, քանի որ հայտնվել են մի տեղում, որտեղ Դուք-ով խոսում իրենց հետ, «տիկին» կամ «պարոն» են կոչում, վերաբերվում են ինչ-որ կերպ... Բայց բա´վ է... Ձեր «ես»-երն այնքան կամազուրկ ու իմպոտենտ են, որ երկու շաբաթվա մեջ փոխարենը քննադատեիք ու դատապարտեիք Ձեր կապիտուլյանտ առաջնորդին, փորձում եք հիմնական խնդիրներից շեղել հանրությանը: Բա´վ է... Թեհմինե Վարդանյանի գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր