00:00:00

«Նիկոլ, զանգիր Պուտինին… տեղից էլ քո անմիտ քայլերից ստորացել ենք բոլորով». Հովհաննես Ավետիսյան

04:34, 24 նոյեմբեր 2020 Բլոգ

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետությունը նա է, երբ իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը թանկ է նրա համար: Օրինակ ԱՄՆ-ը, իր քաղաքացուն գերությունից հետ բերելու համար մի ամբողջ պետության վրա տնտեսական սանկցիաներից սկսած մինչև քաղաքական ճնշումներ գործադրեց ու հասավ իր ուզածին: Մենք իհարկե ԱՄՆ չենք, սարեր ձորեր հեռու ենք դրանց կշռից և ուժից, բայց կարելի է չէ մի քիչ պատասխանատու գտնվել սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ: Բանակ կանչելուց պիտի հասկանայիք, որ նրանց կյանքերի պատասխանատվությունը ձեր վրա է: Չգիտեմ էլ սա ինչի եմ ասում, քանզի տանը մարդ չկա, պետությունը անտեր է: Ուղղակի սիրտս տրաքում է, որ սրա մասին մտածում եմ. Այ անխիղճներ հետ բերեք տղեքին դժողքից: Ձեզ մի պահ իրենց տեղը պատկերացրեք, խելագարվելիք է, ո՞նց եք հանգիստ քնում, երկու շաբաթ արդեն անցավ, դուք դեռ հանձնաժողով-մողով եք խաղում: Նիկոլ, զանգիր Պուտինին, թող Ալիևի հետ խոսի, խաղեր մի տվեք, տեղից էլ քո անմիտ քայլերից ստորացել ենք բոլորով: Մի անգամ գոնե քաղաքացիներիդ համար վիզ ծռի, մի քանի տասնյակի կյանքը փրկելու համար զանգիր, դրանից կարևոր բան այս պահին մեկ էլ դա է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր