00:00:00

Կատարյալ տգիտությանն հասած սույն բարձրաստիճան թյուրիմացությանը ստիպված եմ կրկին անդրադառնալ. Արմեն Աշոտյանը՝ Լենա Նազարյանի մասին

00:32, 24 նոյեմբեր 2020 Բլոգ

Կատարյալ տգիտությանն հասած սույն բարձրաստիճան թյուրիմացությանը ստիպված եմ կրկին անդրադառնալ։ Իր՝ ծավալով փոքրիկ եւ մակերեսով հարթ գլխուղեղը չի ընկալում, որ պետք չէր ամբողջ ծովը խմել, որ հասկանալ. ջուրն աղի էր։ Ժողովրդիս դժբախտությունն էր, որ նա երկիր ու պետություն էր ներկայացնում։ Հայրենիք ծախած խունտայի սույն վարժեցրած ու դատարկամիտ սպասարկուն, իհարկե, կորցնելու բան ունի։
Եվ դա ամենեւին էլ Արցախը չէ։ Ոչ էլ խիղճը։ Ոչ էլ խելքը։ Դրանցից եւ ոչ մի բան իրենը երբեք չի էլ եղել։ Ազգային Ժողովի ամբիոնի խոսափողն ավելի լուրջ եւ խորը պատկերացումներ ունի Արցախյան հիմնախնդրի մասին, քան սույն, ժողովրդի հաշվին այլեւս լավ «դզված» մանդատավոր տիկինը։ Չեմ էլ կարող ասել. գնացեք մի բուռ հող կերեք, քանզի թշնամուն այնքան հող հանձնեցիք, որ այդ մի բուռն էլ ձեզ չի հասնում։ #հողատու Արմեն Աշոտյանի գրառումը На изображении может находиться: 1 человек, текст

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր