00:00:00

Չեք մարսելու. Տիգրան Աբրահամյան

01:58, 21 նոյեմբեր 2020 Բլոգ

Ի սկզբանե ապօրինի վարչական ձերբակալման տակ բերման եմ ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին դուրս եմ եկել ոստիկանությունից։ Շուրջ 3 ժամ ինձ չեն ծանուցել, թե ինչ կասկածանքի հիման վրա են բերման ենթարկել։ 3 ժամը լրանալուց հետո ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ ասեցին, որ այլ իրավական մեխանիզմով են ինձ բերման ենթարկել, ուստի պետք է պահեն 4 ժամ, այնուհետև տանեն Երևանի քննչական վարչություն։ 4 ժամը լրանալուց հետո, երբ նորից ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ պետք է փաստացի ձերբակալած լինեին որպես կասկածյալ, սակայն դա չէր արվել։
Ինչևէ, ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից և ազատություններից, այդ մասին իրազեկել եմ նաև ՄԻՊ աշխատակազմին․ բոլոր խախտումներն արձանագրվել են։ Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող որևէ կերպ կանխել իմ պայքարը Արցախը հանձնած այս տհաս և պիղծ իշխանությունների դեմ։ Իրավապահ բոլոր կառույցներին զգուշացնում եմ՝ չտրվել իշխանական ապօրինի հրամաններին և Նիկոլ Փաշինյանի հետ չկիսել երկիրը ողբերգության հասցրած իրավիճակի ողջ պատասխանատվությունը։ Չեք մարսելու։ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր