00:00:00

Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու փոխարեն զբաղվեք ՀՀ ՊՆ կողմից Թուրքիային վաճառած զենքի գործով. Արթուր Ղազինյան

18:57, 15 նոյեմբեր 2020 Բլոգ

Հարգելի կոլեգաներ, վերջ տվեք անօրինական քաղաքական հետապնդումներին, մի դարձեք գործիք պետական դավաճանի ձեռքում՝ Հայրենիքը դավաճանելու իր առաքելությունն ավարտին հասցնելու գործում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը` կոչով դիմելով իրավապահ մարմիներին: «ԿՈՉ, ԽՆԴՐԱՆՔ, ՊԱՀԱՆՋ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ Հարգելի կոլեգաներ, վերջ տվեք անօրինական քաղաքական հետապնդումներին, մի դարձեք գործիք պետական դավաճանի ձեռքում՝ Հայրենիքը դավաճանելու իր առաքելությունն ավարտին հասցնելու գործում: Ամոթ է, լուրջ մարդիկ եք, շատերիդ ճանաչում եմ, հարգում եմ, գիտեմ, որ ինքներդ չեք ընդունում այս դավաճանությունը: Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու փոխարեն անհապաղ զբաղվեք ՀՀ ՊՆ կողմից Թուրքիային վաճառած զենքի գործով, այն զենքի,որը նախատեսված է եղել ՀՀ և ԱՀ զինված ուժերի համար: Ըստ որոշ տեղեկությունների, այդ զենքն ու զինամթերքը հասել է թուրքոման ահաբեկիչներին, որն օգտագործվել է մեր գործընկեր Ռուսաստանի և բարեկամ Իրանի զինվորների դեմ: Հավատացեք, դա հազար անգամ ավելի կարևոր է: Դուք, կատարելով այս իշխանության քաղաքական պատվերները, ձեզ հանցակից եք դարձնում իրենց գործած բազում աններելի մեղքերին ու հացանքներին: Բարին ընդ ձեզ . . .»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր