00:00:00

Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները․ Թաթա Սիմոնյանի ուղերձը

19:48, 21 ապրիլ 2018 Ժամանց

Ես ողջունում եմ քեզ իմ սիրելի, իմ հպարտ, իմ անկոտրում հայ ժողովուրդ: Բնույթով և խառնվածքով ես երբեք չեմ եղել մեր երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների ակտիվ օղակներում, ավելին` միշտ եղել եմ հավատացած, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ստացվի առավելագույն լավ արդյունք: Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում և իմ հարազատ քաղաքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, բայց ոչ, ես չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ ազգի, իմ փառապանծ ժողովրդի հետ: Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները, նրանց զավակներն ու թոռները: Չկա մեկը, անկախ սոցիալական սանդուխքի վրա զբաղեցրած իր դիրքից, տարիքից և սեռից, ում հոգին չի ալեկոծվել տեսնելով այս ամենը, ինչն այժմ կատարվում է մեր բազմաչարչար երկրում: Հավատացած եմ, որ մեր իմաստուն կառավարիչներն ու պետական այրերը նույնպես փնտրում են լավագույն ճանապարհը, մեր հայրենիքն առանց ցնցումների, պատվով դուրս բերելու այս քաոսային իրավիճակից, և տա Աստված, որ միասին գտնենք ճիշտ ելքը: Խոսքս ուղղում եմ բոլորին, բոլորին, բոլորին … Չմոռանաք, որ մեր երակներում հոսում է նույն արյունը՝ Նարեկացու և Չարենցի, Անդրանիկի և Նժդեհի, և այդ արյան ամեն մի կաթիլն աշխարհի չափ թանկ է մեր համար: Աստված օրհնի մեր երկիրը: Աստված օրհնի մեր ազգը: Միշտ ձեր՝ Թաթա Սիմոնյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր