00:00:00

Մեր ներս մտնելուն պես Ֆեյք ֆաբրիկայի աշխատակիցներն արագ փակեցին ֆեյսբուքյան հաշիվների տվյալներով ֆայլերը, այսպիսի 2 տասնյակ գրասենյակ կա․ ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչ

01:10, 14 նոյեմբեր 2020 Բլոգ

ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչ Հերմինե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ պարզաբանելով իրենց կողմից բացահայտված «ֆեյքերի ֆաբրիկայում» տեղի ունեցածը, որը ներկայացրել էր նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի ընկերներ, ներողություն եմ խնդրում ուղիղ եթերիս հաջորդած լռության համար։ Էմոցիոնալ վերականգնվելու կարիք ունեի։
Շատերի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ցանկանում եմ միանգամից այս գրառումով տալ։ Որոշ «միամիտներ», մեզ իրենցից ավելի «միամիտների» տեղ դնելով, ամենայն լրջությամբ ինձ տեղեկացնում են, որ դա Ինգոյի գրասենյակն է, և մենք սխալ տեղ էինք գնացել։ Հարգելիներս, մենք նոր չենք պարզել այդ գրասենյակի տեղը՝ շատ լավ գիտեինք, թե ուր ենք գնում, հայերեն էլ գրել-կարդալ գիտենք, գիտեինք, որ դա Ինգոյի գրասենյակի կիսանկուղային հարկն է։ Մեր ներս մտնելուն պես ֆեյք ֆաբրիկայի աշխատակիցները սկսեցին արագ փակել ֆեյսբուքյան հաշիվների լոգինի տվյալներով excel ֆայլերը՝ բաց թողնելով միայն Ինգոյի հաճախորդների տվյալներն ու lock անել համակարգիչները։ Ինչպես տեսանյութում պարզ երևում է՝ ֆեյք ֆաբրիկայի աշխատակիցներն ամբողջ ընթացքում կամ գլխիկոր և լուռ փորձում էին խուսափել որևէ բացատրություն տալուց, կամ լկտի ու ցինիկ դեմքերով ժպտում էին տեսախցիկներին։ Սա իշխանական ֆեյք ֆաբրիկայի ընդամենը մի գրասենյակն էր։ Իսկ այդպիսի ֆեյք աշխատեցնող գրասենյակներ Երևան քաղաքում շուրջ երկու տասնյակն են։ Մենք հետևողական ենք լինելու այս հարցում, գնալու ենք մինչև վերջ ու բացահայտելու ենք բոլորին առաջիկայում։ Հ.Գ. Զավեշտն այն է, որ հենց այս պահին իմ ու ընկերներիս էջերն ու մեր տեսանյութերը տարածած լրատվականների հրապարակումները գտնվում են ֆեյքերի գրոհի տակ, որոնք ջանասիրաբար պաշտպանում են տեսանյութի աղջիկներին ու Ինգո Արմենիա կազմակերպությանը։ Հ.Հ.Գ. Շնորհակալ եմ բազմաթիվ բարի ու սատարող խոսքերի համար։ Խոստանում եմ, որ բոլորիդ հատ-հատ կպատասխանեմ ավելի ուշ՝ այս պահին պարզապես ֆիզիկապես չեմ հասցնում։ Ուղղակի կխնդրեմ տարածել մեր տեսանյութերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր