00:00:00

Ձեր կարճ խելքով սեփական ժողովրդի դեմ Մոսկվայից մարդ եք հա՞ բերում. Աշոտյանը՝ «Իմ քայլ»-ին

05:44, 12 նոյեմբեր 2020 Բլոգ

Խորհրդարանական մեծամասնության հայտարարության տեքստի հեղինակին չգիտեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Բայց եթե այն տարածվել է խմբակցության անունից ու ոչ մի պատգամավոր հատուկ կարծիք առանձին չի հայտնում, ապա ասեմ. դուք անմեղսունակ, տգետ ու վախկոտ եք։ Ձեր կարճ խելքով սեփական ժողովրդի դեմ Մոսկվայից մարդ եք հա՞ բերում։ Դու՞ք։ Մոսկվայի՞ց։ Չհիշացնեմ հիմա ձեր ռուսական արկածները, այդ թվում՝ այս պատերազմի ժամանակ։ Հողերը հանձնեցիք թուրքին, ու վրեքներս իբր մարդ եք բերում Ռուսաստանի՞ց։ Ես ձեր «ինքնիշխան» մանդատները ցայեմ: Այդ խաղաղապահները ձեզ հաստատ չեն պաշտպանելու։ Նրանք հազիվ կարողանան ձեր դավաճանության արդյունքում անդամահատված Արցախի նոր բնագծերը պահեն», - գրել է Աշոտյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր