00:00:00

«Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես եւ իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը եւ վերադառնանք Երեւան։ Ես պատասխանեցի, որ մինչեւ ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի»․ Աննա Հակոբյան

08:52, 10 նոյեմբեր 2020 Բլոգ

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես եւ իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը եւ վերադառնանք Երեւան։ Ես պատասխանեցի, որ մինչեւ ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի։ Տեղափոխվեցի վայր, որտեղ հնարավոր է կապ հաստատել, եւ ինչպես եւ վստահ էի, ՀՀ վարչապետը՝ իմ ամուսինը ասաց, որ որեւէ տեղ չգնամ։ Ինչպես նախորդ գրառման մեջ եմ նշել՝ մենք դիրք, հող, տուն, հայրենիք, ապագա չունենք զիջելու ոչ թշնամուն, ոչ էլ այս պահին ակտիվացած դավաճաններին։ Հ.Գ. Տեսանյութում դիրքեր զբաղեցնելուց առաջ մեր հավաքական աղոթքն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր