00:00:00

Արա Զոհրաբյանը հերթական անգամ հաճոյանում է իշխանություններին

14:50, 21 ապրիլ 2018 Բլոգ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Որպես փաստաբան պաշտոնապես հայտարարում եմ, որ մերժում եմ Փաստաբանների պալատի ու փաստաբանական ինչ-որ «համայնքի» անունից Արա Զոհրաբյանի ստորագրությամբ նախօրեին տարածված հայտարարությունը` ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մտահոգության, խաղաղ հավաքների իբր բռնությամբ զուգորդվելու, անչափահասների մասնակցությունը անթույլատրելի համարելու, թավշյա հեղափոխությունների ծանր հետևանքների վերաբերյալ խիստ ուրույն դատողությունների մասին։ Կոչ եմ անում Փաստաբանների պալատի ղեկավարությանը զբաղվել այն գործունեությամբ, որին կոչված են և որի համար աշխատավարձ են ստանում փաստաբանների մուծած անդամավճարներից։ Իսկ իշխանություններին հաճոյանալու, դրանով գուցե իրենց ապագա «առաջխաղացումն» ապահովելու նպատակով արվող հայտարարությունները հնչեցնել սեփական անունից, այլ ոչ թե Փաստաբանների պալատի։ Հայտարարությունը ստորև` մեկնաբանությամբ։ Մեկ այլ փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հետեւյալ գրառումն է արել. Որպես փաստաբան հայտարարում եմ, որ պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի արված հայտարարությունները որևէ աղերս չունեն փաստաբանի մասնագիտության հետ։ Նա բացահայտ խախտել է պալատի կանոնադրությունը` ապաքաղաքական կառույց լինելու մասին և , իմ համոզմամբ, փորձում է այդ եղանակով լուծել անհասկանալի անձնական խնդիրներ։ Կոչ եմ անում այն փաստաբաններին, որոնք հարգում են իրենց ու իրենց մասնագիտությունը հրապարակավ զատել իրենց այդ պարոնի կեղծ հանրային ինքնագործունեությունից։ Մի քանի փաստաբաններ եւս գրառումներ են անում, որով տեղեկացնում են, որ Արա Զոհրաբյանի հայտարարությունը որեւէ աղերս չունի ամբողջ փաստաբանական կառույցի հետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր