00:00:00

Փորձագետը խորհուրդ է տվել հեռացնել Facebook-ը հեռախոսից

06:08, 07 նոյեմբեր 2020 Ժամանց

«Ինտելեկտուալնի ռեզեռվ» ընկերության գործընկեր եւ տնօրեն Պավել Մյասոեդովը հայտարարել է, որ Facebook-ի հազվադեպ օգտագործման դեպքում այն հարկ է հեռացնել հեռախոսից, հայտնում է Prime-ը: Նրա խոսքով` Facebook-ը թույլ է տալիս հետեւել օգտատերերին եւ արագ լիցքաթափում է սմարթֆոնի մարտկոցը: Բացի այդ, փորձագետը որպես հավելվածի բացասական կողմ նշել է նորությունների ժապավենի` բացառապես հետաքրքրությունների հիման վրա ձեւավորումը, ինչի պատճառով ընկերների որոշ գրառումներ դրանում կարող են չերեւալ: Մասնագետը նաեւ հավելել է, որ չօգտագործվող մեսենջերները պետք է հեռացվեն հեռախոսից, իսկ  հաղորդագրություններին պետք է պատասխանել օրական մի քանի անգամ: Դա կազատի հիշողությունն ու ժամանակը, ընդգծել է Մյասոյեդովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր