00:00:00

WhatsApp-ը հնարավորություն կտա անհետացող հաղորդագրություններ ուղարկել

04:58, 03 նոյեմբեր 2020 Ժամանց

WhatsApp մեսենջերը հնարավորություն կտա անհետացող հաղորդագրություններ ուղարկել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ծրագիրը մշակողներին: Նոր գործառույթի իմաստն այն է, որ 7 օր անց երկու կողմերի խմբային կամ անհատական չատերի պատմությունից հաղորդագրությունները ինքնաբերաբար կջնջվեն: Միաժամանակ, մշակողները նախազգուշացնում են, որ այս տարբերակը չի երաշխավորում տվյալների գաղտնիությունը, քանի որ հաղորդագրությունները մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է պատճենել, վերաուղարկել եւ այլն: Նորարարությունը կհայտնվի առաջիկա թարմացումներից մեկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր