00:00:00

Բժիշկները գտել են ինֆարկտի պատճառով մահվանից խուսափելու միջոցը

03:28, 21 ապրիլ 2018 Ժամանց

Ֆիզիկական ակտիվությունը կօգնի խուսափել վաղաժամ մահվանից նրանց, որոնք սրտի նոպա են տարել։ Նման եզրակացության են հանգել շվեդ սրտաբանները, հաղորդում է EurekAlert կայքը։ Հետազոտությանը 2․2 հազար պացիենտ է մասնակցել, որոնք 2005-2013-ին ինֆարկտ են տարել։ Միջինում 4․2 տարում 1087 պացիենտ է մահացել։ Իսկ մահվան վտանգը բարձր է եղել նրանց մոտ, որոնք ֆիզիկապես ակտիվ չեն եղել։ Հազվադեպ մարզումները մահվան հավանականությունը 37 տոկոսով են կրճատել, մշտականները՝ 59 տոկոսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր