00:00:00

Պատերազմը սկսելուց հետո պարգևավճար չենք ստացել ու չպիտի էլ ստանանք, բնականաբար․ իմքայլական պատգամավոր

04:54, 31 հոկտեմբեր 2020 Բլոգ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կայք էլի պարգևավճարների թեմա բարձրացրեց էս նեղ մաջալին: Ու փորձել է ընթերցողին միտք հասցնել, թե պատգամավորները ռազմական դրության ժամանակ պարգևավճարներից չեն հրաժարվում: Պատերազմը սկսելուց հետո պարգևավճար չենք ստացել ու չպիտի էլ ստանանք, բնականաբար: Դա անհնար է, դա անպատկերացնելի է: Նայեցի հաշիվս. մինչև պատերազմ ստացածս գումարները պատերազմի ժամանակ գրեթե հարյուր տոկոսով՝ վարկային ու կոմունալ պարտավորությունները կատարելուց հետո, ծախսվել են պատերազմական կարիքների համար՝ հիմնադրամ կամ այլ համարժեք ծախսեր (օգնություն ճակատին կամ Հայաստան տեղափոխված մեր արցախցի եղբայրների ընտանիքներին): Վստահ եմ՝ բոլոր գործընկերներս էլ են նույն կերպ վարվել: Գործընկերներ ունեմ, որոնք իրենց ընտանեկան բիզնեսի ամբողջ հասույթն են փոխանցել՝ միլիոնավոր դրամներ: Չեմ իջնի էդ մակարդակի, որ հատ-հատ ապացույցներ ներկայացնեմ, որովհետև իմացողը գիտի, մնացածի մասով էլ վստահ եմ՝ ունակ չեն մեզ դեմոնիզացնելու էդ աստիճան, որքան էլ ինֆոբիզնեսը փորձի դա կազմակերպել: Խնդրում եմ՝ հատուկ է, թե ակամա, մի արեք էդ պառակտիչ քայլերը, ընթերցողներին էլ՝ մի տրվեք էդ մանիպուլյացիաներին: Բոլորս որդիներ, եղբայրներ, հայրեր ունենք ճակատում, բոլորս ունենք մարդկային կորուստներ… ու ցավն էլ, նվիրումն էլ բոլորինս է: Այս մասին հիմա էսքան գրելն է նույնիսկ տհաճ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր