00:00:00

ԱՄՆ-ում հայց են հարուցել Apple-ի դեմ

06:04, 10 հոկտեմբեր 2020 Ժամանց

Ամերիկացին դատական հայց է հարուցել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով սմարթֆոնների համար խաղերի շուկայի մենաշնորհացման մեջ: Հայցային գանգատը հոկտեմբերի 8-ին ստացվել է Կալիֆոռնիայի Հյուսիսային օկրուգի ԱՄՆ-ի դատարանի բազայում։ Հայցվորի պահանջները, որը ներկայացնում է մի խումբ համախոհների, կապված են այն բանի հետ, որ Apple-ը, նրանց պնդմամբ, մենաշնորհացնում է շարժական խաղերի շուկան իր Apple Arcade ծառայության հաշվին: Դրա միջոցով օգտատերերը վճարովի բաժանորդագրման հիման վրա ստանում են շարժական խաղերից օգտվելու հնարավորություն: Հայցվորները պնդում են, որ ընկերությունը ծառայությունից օգտվելու հնարավորություն է տրամադրում բարձրացված գնով: Ըստ որում այն իբր սպասարկյալներին զրկում է ընտրությունից՝ նրանց հնարավորություն չընձեռելով օգտվելու այլ ընկերությունների համանման ծառայություններից: Միեւնույն ժամանակ, ինչպես նշված է հայցում, Apple-ը խաղեր ստեղծողներից պահանջում է, որ նրանց կողմից մշակվող հավելվածներն Apple Arcade-ում զետեղելու դեպքում մատչելի լինեն բացառապես այդ հարթակում, ինչը նույնպես օգտատերերին զրկում է բազմազանությունից: Հայցվորները պահանջում են իրենց վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ տուգանային պատժամիջոցների կիրառում ընկերության նկատմամբ: Ինչպես նշել է Bloomberg գործակալությունը, Apple-ը տարբեր պատճառներով իր App Store հավելվածների խանութից հեռացրել է մյուս ընկերությունների, այդ թվում Google-ի, Microsoft-ի եւ Facebook-ի՝ Apple Arcade-ի նմանակները: Դա արվել է անցյալ տարի Apple-ի ծառայության գործարկումից հետո: 1976 թվականին հիմնված Apple-ն արտադրում է iPhone սմարրթֆոններ, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան՝ Քուփերթինո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող կենտրոնակայանով խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիատալացումը ներկայումս մոտենում է 2 տրիլիոն դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր