00:00:00

200 հազարից մինչեւ 1մլն դրամ տուգանք՝ ռազմական դրության կանոնների խախտման համար. ԱԺ արտահերթ նիստ

15:57, 09 հոկտեմբեր 2020 Հասարակություն

Կառավարության նախաձեռնությամբ այսօր 11։00-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։ Օրակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծերն են։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ. - ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը՝ 200.000-300.000 դրամ - ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումները խախտելը` 500.000-1.000.000 դր - սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելը`500.000-1.000.000 դր - պարետային ժամի դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելը՝ 100.000-200.000 - ԶԼՄ կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը՝ 700.000-1.000.000 դրամ - լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից՝ 300.000-700.000 դրամ - զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը՝ 500.000-1.000.000 դրամ -պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը՝ 300.000-500.000 դրամ - գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը՝ 400.000-700.000 դրամ - կազմակերպությունների կողմից ՀՀ տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը 500.000-1.000.000 դր - ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելը՝ 300.000-500.000 դրամ - ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված այլ միջոցառումները և սահմանափակումները խախտելը՝ 100.000-300.000 դրամ։ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է առավել մեծ հանրային վտանգավորություն ունեցող արարքների դեպքում նախատեսել քրեական պատասխանատվության միջոցներ, եթե դրանք առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելու համար: Քրա դատական օրենսգրքում կատարվող լրացմամբ առաջարկվում է սահմանել։ Պատասխանատվության միջոցներ՝ - Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: - Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ 6 տարի ժամկետով - Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ երեք տարի ժամկետով - Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ երեք տարի ժամկետով: ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝ -զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը, - գործատուի կողմից աշխատողի վարձատրության այլ կարգ նախատեսված չլինելու դեպքում` գործատուի կողմից աշխատողի վարձատրությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: Այս պարագայում հարկ է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավորումը նշված ժամանակահատվածում հավելյալ վարձատրություն նախատեսող դրույթ է, քանի որ այն վերաբերում է այն դեպքերին, երբ աշխատողի համար վարձատրություն օրենքով արդեն իսկ նախատեսված է, սակայն ոչ գործատուի կողմից. -հաշվի առնելով, որ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում օբյեկտիվ անհրաժեշտություն կարող է լինել արձակուրդում գտնվող աշխատողներին արձակուրդից հետ կանչելը: Ուստի առաջարկվում է սահմանել, որ այս պարագայում ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր