00:00:00

Գտնվելով ազատության մեջ Գագիկ Ծառուկյանը վստահաբար իր ունեցած բոլոր միջոցներով կանգնելու է Արցախի կողքին

18:32, 07 հոկտեմբեր 2020 Բլոգ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշման հրապարակման ժամը և այն կհրապարակվի այսօր, ժամը 18-ին: Ես ուզում եմ հավատալ, որ դատարանն իր մեջ կգտնի բավարար կամք արդարացի որոշում կայացնելու համար:
Մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում առավել քան անհրաժեշտ է դրսևորել համախմբվածություն և միասնականություն:
Գտնվելով ազատության մեջ Գագիկ Ծառուկյանը վստահաբար իր ունեցած բոլոր միջոցներով կանգնելու է Արցախի կողքին, լինելու է զինվորի և հայոց բանակի կողքին: Մենք պետք է միասնական ու մեկ բռունցք դարձած պայքարենք մեկ ընդհանուր թշնամու դեմ: Մեր երկրի ներսում մենք թշնամիներ չունենք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր