00:00:00

Թե ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի օդանավակայանը

16:02, 04 հոկտեմբեր 2020 Բլոգ

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գանձակի օդանավակայանի կարևորությունը․ Որպեսզի առարկայական պատկերացում կազմենք, թե ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի օդանավակայանը, քարտեզով մի քանի փաստի ուշադրություն դարձնենք։   Դա Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8կմ, ինչը կործանիչների համար վայրկյանների հարց է։ Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի մեր տարածքը ապահովեց թշնամու օդային հարձակումների մի փուլից, իհարկե, ոչ ամբողջական։ Գանձակի օդանավակայանում էին տեղակայված թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք ավերիչ հարվածներ են հասցնում ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերին ու հայկական զինված ուժերին։ Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը նախ հավանաբար ոչնչացրել է թուրքական այդ կործանիչներից մի քանիսը, ապա նրանց զրկել թռիչքներ իրականացնելու հարմար վայրից։ Որպեսզի թուրքերը կարողանան հարվածներ հասցնել մեր դիրքերին, պետք է թռիչքներ կատարեն Ադրբեջանի ավելի հեռու օդանավակայաններից, ինչը հայկական ՀՕՊ-ին հնարավորություն կտա կողմնորոշվելու և ոչնչացնելու թշնամու կործանիչները։ Թուրքական F-16 կործանիչների թռիչքը կոորդինացվում էր դեռևս Թուրքիային պատկանող Կարս քաղաքի ռադարային կայաններից, քանի որ դա էր ամենամոտը։ Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր