Արդեն երրորդ օրն է հայկական երկրորդ հանրապետությունում պատերազմ է։ Մեր քաջարի զինվորները լավագույնս կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը։ Ընթացող ռազմական գործողությունների ելքը մեկն է լինելու #հաղթելուենք։
Ադրբեջանա-թուրքական տանդեմը քանդվելու է։ Մեր՝ հայերիս ոգին ամուր է, մենք միասնական ենք առավել քան երբեւէ, եւ ուրեմն հաղթանակն այս անգամ էլ մերն է լինելու։
Մեր ընտանիքի անունից հայտնում ենք խորին ցավակցություն մարտի դաշտում նահատակված մեր հերոս տղաների ընտանիքներին, իսկ պատերազմի դաշտում սեփական հայրենիքի ամեն մի թիզ հողը ամուր պահող մեր զինվորներին մաղթում ուժ ու տոկունություն։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կանգնած ենք ձեր կողքին։
Օգսեն եւ Առաքել Միրզոյաններ