00:00:00

Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան

14:04, 28 սեպտեմբեր 2020 Բլոգ

Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական  Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի նետում, իսկ նրանց գրանցած զոհերը ադրբեջանական բանակի կորուստներում չի արձանագրում: Հաշվի առնելով նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, գաղտնի է պահվում նաև Ադրբեջանի ներսում: Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ, հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում և այլն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր