00:00:00

Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան

02:37, 14 օգոստոս 2020 Բլոգ

Շինթույլտվություն Կամազների դիմաց» գործարքներն ուսումնասիրելիս մտածում էի, թե պատկառելի կյանքի փորձ և հեղինակություն ունեցող մարդուն ի՞նչը պետք է դրդի նման էժան գործարքների մաս կազմել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին: «Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Շինթույլտվություն Կամազների դիմաց» գործարքներն ուսումնասիրելիս մտածում էի, թե պատկառելի կյանքի փորձ և հեղինակություն ունեցող մարդուն ի՞նչը պետք է դրդի նման էժան գործարքների մաս կազմել: Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն: Անգամ քաղաքացիների` շինարարական բնույթի տասնյակ բողոքներ լսելուց հետո գալիս էի տուն, վերանում այդ ամենից և լսում. «Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը: Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները, Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր: Ամենը ձեզ` քարոզների խորհուրդն անգին: Ճանկեք կյանքի ձեր մարտնչած փառքերը, Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ Եվ տարերքին տրված խելառ օրերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր