00:00:00

«Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել են բոլոր սահմանները.Ս. Հովսեփյանը գրություն է ուղարկել ոստիկանություն

03:57, 05 օգոստոս 2020 Բլոգ

Նոր տեղեկացա Ջերմուկում տիրող իրավիճակից և թե որքան է «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իշխանական պատգամավոր  Սոֆյա Հովսեփյանը: «Նոր տեղեկացա Ջերմուկում տիրող իրավիճակից և թե որքան է «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին ։ Սա անթույլատրելի է և աններելի և պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը։ Գրությունը ժամերի ընթացքում կուղարկվի ոստիկանություն, պահանջով ` խիստ մոտեցում ցուցաբերեն նմանատիպ կազմակերպությունների անօրինական գործողությունների նկատմամբ։ Հարգելիներս ամուր եղեք և ներողամիտ իմ բացակայության հանդեպ, քանզի բացակայությունս ոչ այլ ինչ է, քան հանգամանքներից բխող մեկուսացում(covid 19 չէ, դեռ դրան չեմ հասել )» ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր