ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քոչարյանն ասում , թե իշխանափոխության բոլոր հնարավոր սցենարները սեղանի վրա են։ Ինչպես նշյալ, այնպես էլ նախկինում իշխանություններին մաս կազմով այլ սուբյեկտների մոտ կա մտածողության, աշխարհայացքային մոլորություն, որը օբյեկտիվ պատճառներ ունի։ Իրենք իրենց պաշտոնավարման շրջանում ունեցել են ամեն ինչ, բացի հանրային լեգիտիմությունից։
Ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը ուղղակի չգիտեն՝ ինչ ասել է լեգիտիմություն, հանրային վստահություն, չգիտեն, որովհեըև չեն ունեցել այն։ Եվ այսօրվա իրենց դատողությունները օբյեկտիվորեն նրանք կատարում են այդ մեկնակետից՝ հանրային լեգիտիմությունը չճանաչողի, չիմացողի դիրքերից։
Այդ մոլորությունն է պատճառը, որ տասը տարի երկիրը ղեկավարած մարդը իրականությունից այնքան է կտրվել, որ հայտարարում է, թե իրատեսական է նոր իշխանության փոփոխությունը, այն իշխանության փոփոխությունը, որն ունի ավելի քան 70 տոլոսանոց վստահություն։
Այո, անցած երկու տարիներին այդ ցուցանիշը նվազել է, սակայն չի նվազել այնքան, որ ուղղակի մի քանի պարզամիտ քայլերով հնարավոր լինի իշխանություն փոխել։ Ինչ վերաբերում է իշխանության տված խոստումներին ու թերացումներին, ապա, այո, իշխանությունը բազմաթիվ խոստումներ չի կատարել։ Բայց նախ այդ խոստումները տրվել են 5 տարվա ժամանակահտվածի համար, որից անցել է ընդամենը երկու տարին։ Բացի այդ վերջին առնվազն վեց ամիսներին այդ խոստումները չեն կատարվել օբյեկտիվ պատճառով՝ պայմանավորված համավարակով։
Խորապես հավատացած եմ, որ հասարակությունը լրջորեն գիտացում է դա և առնվազն համավարակով պայմանավորված խոստումների թերի կատարումը կամ առհասարակ չկատարելը չի կարող դառնալ իշխանություն փոխելու պատճառ, ինչպես մոլորության մեջ գտնվելով կարծում է Քոչարյանը։
Եվ բացի այդ, եթե անգամ տեսականորեն հնարավոր է իշխանության փոփոխություն, վստահաբար նոր իշխանության դերում չեն լինելու այն անհատներն ու ուժերը, որոնք այսօր ամենաշատն ու ամենաբարձր են խոսում իշխանափոխության մասին։ Այդ մասին խոսակցությունն անգամ ակտուալ չեմ համարում, Հայաստանի քաղաքական օրակարգում նման հարց չկա, իսկ դրա քննարկումը նշանակում է՝ սպասարկել կեղծ օրակարգեր, որոնք մեզ շեղում են ամենօրյա աշխատանք պահանջող ներկայիս խնդիրներից ու մարտահրավերներից։