00:00:00

Լա՛վ, ինչու՞ եք վարկաբեկում մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հաղթանակը. Ռ․ Հակոբյան

20:18, 02 օգոստոս 2020 Բլոգ

«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե հուլիսին Տավուշի սահմանում տեղի ունեցած իրադարձությունների ողջ գործընթացը համակարգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Գրառման մեջ ասվում է.
«Ինչու՞ եք վարկաբեկում հաղթանակը...
ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լա՛վ, ինչու՞ եք վարկաբեկում մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հաղթանակը։ Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ... Կառավարության նիստում Ն. Փաշինյանը, բանից անտեղյակի անկեղծությամբ, փորձեց հասկանալ՝ ընթացող մարտական գործողությունները արդյոք պայմանավորված չե՞ն պատահականորեն մարտադաշտում հայտնված ինչ-որ УАЗ-ի հետ, որին կողմերից յուրաքանչյուրը ուզում է տիրանալ։ ՀՀ Պաշտպանության նախարարը, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատարի այսպիսի անսպասելի հարցադրումից հանկարծակիի եկած, հազիվ կարողացավ աղմկող գրոտեսկային լռության մեջ թաքցնել իր զարմանքը։ Նման դեպքերի ականատես լինելով երբեմն ինձ թվում է, որ միայն սատանայի նախախնամությամբ Հայաստանի համար այս ճակատագրական պահին կարող էին երկրի իշխանությունը զավթել այսքան անտեղյակ ու անմեղսունակ, այսքան գրանտասեր ու հավելավճարային, այսքան չտես ու ագահ դասալիք-քայլարածներ։
Հ.Գ. Ի դեպ, «Աստված էլ բեթարից ազատի»՝ թևաթափ անող նման իմաստություն այլ ազգերն ունե՞ն... Ինչ-որ չեմ հիշում...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր