00:00:00

Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել են չորս երեխա. Նաիրա Զոհրաբյան

23:09, 13 հուլիս 2020 Բլոգ

Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել են չորս երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նխագահ, ԲՀԿ-ական  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Մինչ մեր հերոսական ոստիկանությունը ասֆալտին ծեփելով ու գետնին քարշ տալով բռնություն է գործադրում խաղաղ ավտոերթ իրականացնող «ՎԵՏՕ»-ի եւ «Ադեկվատի»-ի ներկայացուցիչների ու ՀՀ քաղաքացիների հանդեպ, սահմանային լարվածությունը շարունակվում է: Քիչ առաջ 120 մմ տրամաչափի 3 եւ 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ է արձակվել սահմանային Չինարի գյուղի ուղղությամբ` վնասելով տներից մեկը: Խոսեցի Չնարիի համայնքապետ Սամվել Սաղոյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական ականանետերից վնասվել է տներից մեկի կցակառույցը, ինչպես նաեւ՝ վնասվել են տներից մեկի պատուհանները, ջարդվել ՝ ապակիները: Ականանետի արձակման պահին տանը եղել են չորս երեխաներն ու մայրը, որոնք, բարեբախտաբար, անվնաս են: Սահմանապահ գյուղերի բնակիչներն արդեն գիտեն ինչպես առաջին իսկ վտանգի դեպքում պատսպարվել տան նկուղներում եւ գյուղի ռմբապաստարանում: Այս պահին արդեն Չինարիի բնակիչները դուրս են եկել ռմբապաստարանից, որովհետեւ գյուղի հրետակոծումը դադարել են: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դիմել եմ եվրոպական կառույցներին եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, հորդորելով արձագանքել ԵԽ անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական սադրանքներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր