00:00:00

Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Աղդամ գյուղի տարածքից. Արման Աբովյան

19:45, 13 հուլիս 2020 Բլոգ

Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը պարեկապահակային կետեր է սահմանել Թովուզի շրջանի Աղդամ գյուղի տարածքում և զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ այդ սահմաններից: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր իրենց բնակիչներն ուղղակիորեն դարձրել է պատանդ, հույս ունենալով, որ իրենց խաղաղ բնակիչները հնարավոր է հայտնվեն հայկական կողմի պատասխան կրակի ներքո: Սա հետագայում թույլ կտա ադրբեջանական ղեկավարությանը՝ խեղաթյուրել իրականությունը և մեղադրել հայկական կողմին իրենց խաղաղ բնակչության վրա հրաձգության մեջ: Այս ամենը խոսում է ադրբեջանի ղեկավարության վարքագծի մասին, որ նույնիսկ իրենց խաղաղ բնակչության, երեխաների և կանանց կյանքի գնով փորձում են հասնել որոշակի արդյունքների՝ ցույց տալու, որ հայկական կողմը խախտում է հրադադարը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր