00:00:00

Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք. Աշոտյան

02:18, 12 հուլիս 2020 Բլոգ

ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։ Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք։ Դժվա՞ր էր, թե վախենում էիք այս առիթով խոսել ներկայիս Թուրքիայի տարածքում ավիրված, ոչնչացված, սեփականացված, կրոնափոխված ու պղծված հսկայական հայկական հոգեւոր-մշակությային ժառանգության մասին։ Դժվա՞ր էր թե վախենում էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։ Ձեզ միայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի թեմա՞ն էր հետաքրքրում։ Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք։ Ձեր արձագանքի ո՞ր մասն էր հայկական։ Հայաստանի անունը հայտարարության մեջ որ փոխեիք, օրինակ, Շվեդիայով, ի՞նչ էր փոխվելու։ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր