00:00:00

Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ «Հայկական բնապահպանական ճակատ»

03:47, 10 հուլիս 2020 Բլոգ

Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք Լիդիանի բաժնետերեր են եղել։ Այս մասին Ֆեյսբուքի իրենց էջում գրել են «Հայկական բնապահպանական ճակատի» ակտիվիստները։ «Կարիք չէինք ունենա անդրադառնալու, եթե Լիդիանում թուրքական կապիտալ ներդրած մարդիկ մեզ՝ բնապահպաններիս չգրեին` վիրավորելով, հոգեբանորեն ճնշում գործադրելով ու մեր մասին հերյուրանքներ տարածելով․ այն նույն հերյուրանքները, ինչ Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյք էջերն, օգտատերերն ու ԶԼՄ-ներն են տարածում։
*  Մինչ օրս Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն իրենց ֆեյսբուքյան էջերով, վճարովի հոդվածներով, մեծ տիրաժավորմամբ էթնիկ ատելության հիմքով մեզ՝ բնապահպաններիս, նույնացրել են էթնիկ ատելության թիրախների հետ։ * Ստացվում է՝ մի կողմից Լիդիանն իրեն թույլ է տալիս Հայաստանում ապրողներին էթնիկ ատելության հիմքով տրամադրել մեր դեմ, ինչը բռնության անուղղակի հրահրում է, բայց մյուս կողմից հանգիստ ընդունում է թուրքական կապիտալը, գալիս Հայաստանի կառավարությանը ներկայանում իբրև խոշոր ներդրող, որի գործունեության արդյունքում, բնականաբար, թուրքական, անգլիական, կանադական, հայկական և գլոբալացված աշխարհի ցանկացած այլ կապիտալ պիտի հազարապատկվեր, իսկ մեր երկիրն ու սերունդների ապրելավայրը ավերվեր», նշել են «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր