00:00:00

Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը եւ պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարեւոր հարց. Արման Աբովյան

18:07, 06 հուլիս 2020 Բլոգ

Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը եւ պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարեւոր հարց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից: Լավ... հիմա եկեք մի փոքր խորանանք եւ փորձենք պարզենք վստահության մանդատի այսօրվա իրական պատկերը: Միայն ընդհանուր հարցեր եւ բոլորը՝ առանց քաղաքական ենթատեքստի: Արդյո՞ք ժողովուրդը համամիտ է այն գաղափարախոսության հետ, որը կառավարությունը քարոզում է կոնկրետ օրինակներով: 1. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կրճատեն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Իմ պատասխանը` ոչ 2. Համաձա՞յն եք, որ ներկայիս ծանր սոցիալական իրավիճակում հայկական բանկերը թողնեն տոկոսադրույքները եւ վարկավորման պայմանները անփոփոխ: Իմ պատասխանը` ոչ 3. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կամ նախադպրոցական հաստատություններում երեխաները տեղեկություններ ստանան սեռական կյանքի մասին, կամ դաստիարակվեն սեռական դաստիարակության տեսության համաձայն: Իմ պատասխանը` ոչ 4. Համաձա՞յն եք, որ Հայաստանը միանա Լանզարոտի կամ Ստամբուլի կոնվենցիայի տիպի կոնվենցիաներին: Իմ պատասխանը` ոչ 5. Համաձա՞յն եք, որ Հայաստանում բարձրանան հասարակական տրանսպորտի գները: Իմ պատասխանը` ոչ 6. Համաձայն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հատուկ իրավունքները: Իմ պատասխանը` ոչ 7. Համաձա՞յն եք, որ Հայաստանում ավելանա գույքահարկը: Իմ պատասխանը` ոչ 8. Համաձա՞յն եք այն տուգանքների հետ, որոնք երկրում ներդրվել են վերջերս: Իմ պատասխանը` ոչ 9. Համաձա՞յն եք, որ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ադրբեջանցիների համար: Իմ պատասխանը՝ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում: 10. Համաձա՞յն եք, որ Հայաստանում իշխանությունները որոշեն, թե որ քաղաքական ուժն է մասնակցելու ընտրություններին, իսկ ով՝ ոչ: Իմ պատասխանը` ոչ Այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ վստահության իրական մակարդակը եւ մարդկանց իրական վերաբերմունքը իշխող կուսակցության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր