Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միեւնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն եւ տուգանվել...
Ամոթից քունս չի տանում...
Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ...
Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու: