00:00:00

Եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ, կոչ կանեի բոլոր գերատեսչություններին հեռու մնալ մամուլից․ Լիլիթ Թումանյանը պատասխանել է Տիգրան Հակոբյանի գրառմանը

00:58, 04 հուլիս 2020 Բլոգ

Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն և «Առավոտյան լուրեր՝ Լիկա Թումանյանի հետ» հաղորդման հաղորդավար Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադառնում էր Լիլիթ Թումանյանի մեկնաբանությանն առ այն, որ 168․am-ին տված հարցազրույցում հենց Հակոբյանն է նշել, որ եթերում դիմակ կրելու պարտադրանք չկա։ Նա նշել է, որ հարցազրույցում նշել է՝ «որքանով ես գիտեմ», քանի որ ինքը ևս համոզված չի եղել, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել։ Թումանյանը մասնավորապես նշել է, թե ինչ կգրեր ինքը, եթե լիներ ՀՌԱՀ նախագահ․
«Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ «Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ոստիկանությունը լրատվամիջոցներում գործ չունի անելու։ Կրկնում եմ․ ոստիկանությունը ԶԼՄ-ներում գործ չունի անելու։ Բոլոր գերատեսչությունների հարգելի գործընկերներ, հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու։ ԶԼՄ այցելեք միայն այն դեպքում, երբ հարցազրույց եք տալիս, հաղորդագրություն եք տարածում։ Մյուս բոլոր հարցերով դուք կարող եք զանգել, նամակ գրել, հորդորել, դիմել, և ի վերջո` կամ ես, կա ՀՌԱՀ։ Ցանկացած գերատեսչություն, խնդիր ունենալու պարագայում կարող է դիմել ինձ՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի։ Հակառակ պարագայում, երբ կա այդպիսի մարմին, և այդ մարմնի ղեկավար, որին դուք վստահել եք այս ոլորտի կարգավորումը, նման վարքագիծը նվազագույնը անհարգալից է իմ և իմ ղեկավարած կառույցի նկատմամբ։ Երկրորդ․ հարգելի հեռուսաընկերություններ, մինչ այս պահը որոշակի խառնաշփոթ է եղել պարետի կարգադրությունների և ընկալումների հարցում՝ նաև իմ ոչ միանշանակ, խորհրդատվական մեկնաբանության պատճառով։ Բարի։ Ուրեմն այսօր ես հստակեցնում եմ․ այսուհետ եթերում բոլորն անխտիր դիմակ պետք է կրեն։ Սիրելի ԶԼՄ-ներ, հեռուստաընկերություններ, կոչ եմ անում համախմբված կարգով միավորվել, և միասին ցույց տալ բոլոր գերատեսչություններին, որ մենք ամենապատասխանատու և օրինապաշտ համայնքն ենք, և նման միջադեպի պատճառը միայն հրահանգավորման խախտված գիծն է եղել։ Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման համար։
Եվ վերջում կարևոր հավելում․ մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր գերատեսչություններին ու կառույցներին՝ բացի ՀՌԱՀ-ից, բոլորդ հեռու մնացեք մամուլից։ Հարգարժան ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ և այլն, և այլն։ Հասկացեք մի բան․ երբ դուք մտնում եք ԶԼՄ, դա արդեն իսկ քաղաքական գործառույթի է վերածվում։ Չքաղաքականացնելու կոչերն այլևս անիմաստ են։ Երբ ես եմ միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին՝ քաղաքական չէ, ոլորտային մասնագիտական է։ Երբ դուք եք մտնում՝ քաղաքական է։ Ականջներիդ օղ արեք»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՌԱՀ նախագահը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը և դիմակ չկրելու փաստով վարչական վարույթ հարուցելու որոշմանը: «Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում։ ՀՌՀ նախագահն անդրադարձել է նաև Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն և «Առավոտյան լուրեր՝ Լիկա Թումանյանի հետ» հաղորդման հաղորդավար Լիկա Թումանյանի մեկնաբանությանն առ այն, որ 168․am-ին տված հարցազրույցում հենց Հակոբյանն է նշել, որ եթերում դիմակ կրելու պարտադրանք չկա։ Նա նշել է, որ հարցազրույցում նշել է՝ «որքանով ես գիտեմ», քանի որ ինքը ևս համոզված չի եղել, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել․ «Ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եւ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը եւ օրենսդիր, եւ գործադիր իշխանոությունների ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաեւ ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ»,- մանրամասնել է Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել էր «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասել է «Քառյակ մեդիայի» բաժնետերերից Սամվել Ֆարմանյանը: Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր