00:00:00

Կորոնավիրուսով վարակվածների հարազատները որոշել էին օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին

19:17, 03 հուլիս 2020 Բլոգ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին: Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին: Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար: Նրանց խնդրանքով անունները չենք հրապարակում: Այս մասին տեղեկացնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր