00:00:00

Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում

19:03, 01 հուլիս 2020 Բլոգ

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում։ Հենց այս պտճառով է կառավարությունը 2019-ին հայտարարել առավելապես գյուղերին ուղղված աջակցության ծրագրերի կարևորության մասին։ Բացի այդ, ժողովրդագրական ծրագրերը սովորաբար միտված են մարդկանց վարքագծի փոփոխությանը, այսինքն՝ ավելի շատ ապագայի մասին են։ Իսկ ամենակարևոր բաղադրիչը նախապես հայտարարել և իրազեկելն է քաղաքականության մասին, որպեսզի ընտանիքի և երեխայի ծնունդի պլանավորումը դառնա արդյունք։ Սա է ժողովրդագրական ծրագրերի մշակման ամբողջ տրամաբանությունը։ Եվ այսպես հուլիսի 1-ին ուժի մեջ են մտնում հետևյալ փոփոխությունները․ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ: Առաջին և երկրորդ երեխայի համար տրվող ծննդյան միանվագ գումարը նախկին 50․000 և 150․000 դրամի փոխարեն կկազմի 300․000 դրամ։ Մեկնարկում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագիրը։ Նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր