00:00:00

Թեստ հանձնելուց ի վեր ինքնամեկուսացել եմ. Ենգիբարյան

19:05, 29 հունիս 2020 Բլոգ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն տեղեկությունը, թե ինքը իմանալով, որ վարակված է կորոնավիրուսով՝ մասնակցել է ԱԺ նիստերին: «ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid-19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ եւ վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիստերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ եւ անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերեւույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն: ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ եւ այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ: Առողջություն բոլորիդ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր