00:00:00

Ձեր գերագույն գլխավոր հպարտին սխալ ինֆորմացիա եք տվել. Արփինե Հովհաննիսյան

03:54, 26 հունիս 2020 Բլոգ

Իրենց քայլականների արագ ու հուժկու պատասխանը.... 26 թե 27 հաշվարկին։ Ինչ խոսք բարձր ինտելեկտուալ թեմա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ «Դուք նույն էնտուզիազմով արձագանքեք նրան, որ ձեր գերագույն գլխավոր հպարտին սխալ ինֆորմացիա եք տվել: 00։01-ին ապօրինի սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնում են, բայց դատավորների լիազորությունները չեն դադարում։ Դրա համար «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն պիտի անեք։ Եթե դուք շատ խառն եք 26 ու 27-ի թեմայով լուսավորից մեկին ասեք ձեր տեղը արձագանքի։ Հ.Գ. Եւ նա հպարտ էր իր թիմով... Հպարտ պիտի լիներ, եթե էդքան մանկուրտ կատարողի տեղը գոնե մի մտածող ունենար, որ այսպիսի խնդիր չծագեր։ Հ.Գ. Երկրում հարյուրներով մարդիկ են մահացել, հազարներով վարակվել, իսկ դրա պատասխանատուն հումորներ է գրում։ Սա է ձեր բարոյական նկարագիրը»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր