00:00:00

Այս պահին այդ օրենքում այլ կարգավորում կա ու դուք պարտավոր եք այդ կարգավորումը հարգել. Արփինե Հովհաննիսյան

01:28, 26 հունիս 2020 Բլոգ

ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել Ռ. Բադասյանը ընդունել է, որ իրենք անփույթ են աշխատել, երբ չեն փոխել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, բայց այդ անփութությունը շատ բարձր գին ունի ու զրկում է նրանց այս պահին, Սահմանադրական դատարանի հանդեպ որեւէ գործողություն կատարելու հնարավորությունից: Բացատրեմ ինչու: Նա ճիշտ է, երբ ասում է, որ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ բարձրագույն իրավաբանական ուժ ունի, բայց սխալվում է մի կարեւոր հարցում: 2005 թվականի Սահմանադրությունն էր, որ ընդհանուր հիմունքների 6-րդ հոդվածում խոսում էր Սահմանադրության ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողության մասին: 2015թ. Սահմանադրության մեջ ԳՐՎԱԾ ՉԷ, որ այն ունի անմիջական գործողություն: Այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ « Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:» Այսինքն` բացի այս դեպքից մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը անմիջական ուժ ՉՈՒՆԻ ու պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքում գրված է, որ այդ դատավորները պաշտոնավարում են: Սա է հետեւանքը, երբ ձեր սահմանադրական փոփոխությունները զեկուցում է ոչ իրավաբանը ու մի խելքը գլխին իրավաբան ձեզ տարրական բաներ մատնացույց ՉԻ անում: Գիտեմ, որ թքած ունեք Սահմանադրության ու օրենքների վրա, բայց տեղեկացնեմ, որ իրավաբանությունը լուրջ դեմքով լեզվին տալու նուրբ արվեստ ու արհեստ չէ, հետեւաբար ձեր հանցանքների շարքին եւս մեկը ավելացնելու կոնկրետ դեպք եմ նշում: Այս պահին այդ օրենքում այլ կարգավորում կա ու դուք պարտավոր եք այդ կարգավորումը հարգել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր