00:00:00

Ի՞նչ կապ ունի Ծառուկյանի տան հարդարանքը իրեն ներկայացրած շինծու մեղադրանքների հետ. Արման Աբովյան

03:13, 21 հունիս 2020 Բլոգ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բայց ինչ պրիմիտիվ ու կանխատեսելի են գործում, իշխանության լափամանից սնվող տարատեսակ մեդիա֊փիարշիկները։ Օրինակ, դուք գիտե՞ք, թե ի՞նչ նպատակով է իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներով, արդեն երրորդ օրը պտտվում՝ Գագիկ Ծառուկյանի տան տեսարանները։ Հարց, ի՞նչ կապ ունի Ծառուկյանի տան հարդարանքը իրեն ներկայցրած շինծու մեղադրանքների հետ։ Յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ այդ երկու հանգամանքները բացարձակապես ընդհանուր կապ չունեն, սակայն իրենց «փիարի արքա» համարող, իշխանության մեջ տեղավորված «փիարշիկները», այդպես չեն համարում և կարծում են, որ արել են «ход конём» ՀՀ քաղաքացիների խելքը լվանալու` իրենց կողմից այդքան սիրված գործում։ Բացատրեմ ժողովուրդ ջան, թե իրենք ինչ են կարծում ձեր մասին իրականում, պարզապես ի սկզբանե ուզում եմ ֆիքսենք մի կարևոր տրամաբանական փաստ. ուրեմն գաղտնիք չէ, որ Ծառուկյանը հարուստ մարդ է և ինչպես կցանկանա, այդպես էլ կկահավորի իր սեփական տունը՝ իր սեփական փողերով։ Ֆիքսեցինք սա... Անցնենք առաջ. Բա որ դա այդպես է, ապա ի՞նչ նպատակ էին հետապնդում իրենք՝ հրապարակելով անձնական կյանքին վերաբերող նյութեր։ Շա՜տ պարզ է։ Պարզապես փորձում են ՀՀ քաղաքացիների մոտ ենթագիտակցորեն խաղացնեն «հարուստ֊ոչ հարուստ» եզրույթը, հույս ունենալով, որ ՀՀ քաղաքացին տեսնելով Գագիկ Ծառուկյանի տունը կամ տան հարդարանքը ներքուստ կդադարի բացասական տրամադրվածությամբ դիտարկել Ծառուկյանի հետ կատարվող խայտառակ քաղաքական ապօրինությունները և կֆիքսվի միայն այն բանի վրա, որ իշխանությունները փորձում են ձերբակալել` «մեծահարուստ» Ծառուկյանին։ Իշխանական փիարշիկները և իրենց տերերը` ի սրտե համոզված են, որ ՀՀ քաղաքացին` «պարզ կարավարվող» սուբյեկտ է և տեսնելով Ծառուկյանի տան տեսարանը, իսկույն կմոռանա ամեն ինչ և իրեն անգիտակցաբար կտա դասական «հարուստ֊աղքատ» դասական կոնֆլիկտային թեզի բացասական ընկալմանը։ Շատ հին և սխեմատիկ ազդեցության տեսլական է, բան չեմ կարող ասել: Կարծես թե ամեն ինչ սրանք հաշվարկեցին, բայց արի ու տես, որ սրանց ուզածը ոչ միայն չստացվեց, այլ հակառակը, շատ ուժեղ խաղաց՝ հենց իրենց դեմ ։ Իսկ գիտե՞ք ինչու ։ Շտապեմ պատասխանել։ Սրանք սխալվեցին առանցքային առումով՝ ՀՀ քաղաքացին նախանձ, սահմանափակ և չարացած «հպարտ քաղաքացի» չէ՛։ ՀՀ քաղաքացին առանց չափազանցնելու շշշաաատտտտ խելացի է և մի գուցե ենթագիտակցաբար հասկացավ, թե ինչ էին իրենից ակնկալում իշխանական փիարշիկները և բնականաբար ըմբոստացան` իշխանությունների հերթական տեղեկատվական գրոհի փորձին ։ Ախր որքա՞ն պետք է իշխանությունները թերագնահատեն հայ ժողովրդին, որ փորձեն այս տարբերակով տեղեկատվական «խաղեր» տալ մարդկանց հետ։ Ես իրականում մեկ վայրկյան անգամ չէի կասկածում, որ իշխանության կողմից հերթական անգամ իրականացվող ուղեղի լվացման փորձը չի ստացվի` մի շատ պարզ պատճառով. մեր ժողովուրդը իրենցից հազար անգամ խելքով է և շատ լավ հասկանում է իշխանության կողմից նմանօրինակ պրիմիտիվ քայլերի իրական նպատակները։ Ես ձեր ցավը տանեմ ժողովուրդ ջան, դուք ամենախելացին եք, ամենապարկեշտն եք, ամենաազնիվն եք... Աստված ձեզ պահապան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր