00:00:00

Փաստերը խոսուն են, կամ ով ով է...

01:50, 28 փետրվար 2018 Բլոգ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է. Փաստերը խոսուն են կամ ով ով է... Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները որպես ԲԴԽ թեկնածու առաջադրեցին փաստաբան Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Ո՞վ է իշխող կոալիցիայի ընտրյալը, ինչո՞վ է աչքի ընկել փաստաբանական գործունեության ընթացքում։ Առաջին անգամ մեր այս գործընկերոջ անունը լսեցի 2015թ. հոկտեմբերի 26-ին, երբ Փաստաբանների պալատում ինձ ու Լուսինե Սահակյանին «ճիշտ ուղու վրա դնելու» նպատակով հավաք-դատաստան էր կազմակերպվել, իսկ պարոն Հայկ Հովհաննիսյանը ոչ ավել, ոչ պակաս այդ հավաքի վարողն ու մեզ խարազանողներին հերթով ձայն տվողն էր։ Ուղիղ մեկ տարի անց պարոն Հ.Հովհաննիսյանը կրկին նույն դահլիճում նստած էր նույն Արա Զոհրաբյանի կողքին ու վարում էր այս անգամ փաստաբան Վահե Գրիգորյանի վերաբերյալ հրավիրված նույն կոմսոմոլական ոճի պալատական հավաք-քննարկումը։ 2017թ. մարտի 15-ին պարոն Հայկ Հովհաննիսյանը անհրաժեշտ համարեց մամուլի ասուլիսով հանդես գալ ու հակադրվել փաստաբանների պալատի մենաշնորհ դիրքի դեմ հանդես եկող փաստաբաններին, չմոռանալով դրական գնահատել Արա Զոհրաբյանի ղեկավարության տարիներին փաստաբանների պալատի հետ կատարվողը։ Իսկ 2017թ. սեպտեմբերին փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների ժամանակ պարոն Հայկ Հովհաննիսյանն այնպիսի հարցազրույց տվեց ի պաշտպանություն Արա Զոհրաբյանի, որ վերջինս այն տեղադրեց իր ընկերության կայքում։ Կարծում եմ վերը շարադրվածը լրացուցիչ մեկնաբանելու կարիք չունի, ու բոլորին պարզ է, թե ինչ է կատարվում, ով ում բարեկամն է ու քանի գրոշի արժեք ունի Փաստաբանների պալատի անկախության մասին առասպելը...  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր