00:00:00

Պարզվեց, որ պետք է խուզարկեն ոչ թե ԱԺ-ի, այլ ԲՀԿ գրասենյակում իմ աշխատասենյակը. Նաիրա Զոհրաբյան

14:21, 16 հունիս 2020 Բլոգ

Պարզվեց, որ պետք է խուզարկեն ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Բարի խուզարկում Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, չի համապատասխանում իրականությանը: Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը: Քիչ առաջ այս ՝ 093-721-122 հեռախոսահամարով ինձ զանգահարած քննիչը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են խուզարկել ոչ թե իմ ԱԺ աշխատասենյակը, այլ ՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը: Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, հարցրել են արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր