00:00:00

Ինչո՞ւ իշխանությունը կորցրեց քունը

20:29, 08 հունիս 2020 Բլոգ

Նիկոլ Փաշինյանի թիմին ձեռնտու է ընդդիմության կարգավիճակում ներկայացնել նախկիններին՝ հասարակությանը վախեցնելով նրանց վերադարձի հեռանկարով։ Սա պարզունակ մի տեխնոլոգիա է, որը մի քանի անգամ օգտագործել է անգամ Նիկոլ Փաշինյանը, այդ թվում՝ խորհրդարանական ամբիոնից, երբ նա, ըստ էության, հայտարարեց, որ իր «այլընտրանքը» Սերժ Սարգսյանն է։ Այս դեպքում, սակայն, Փաշինյանը «Պողոսի» կարգավիճակում դրեց ոչ այնքան հասարակությանը, որքան՝ իր մեծամասնությանը՝ կասկածի տակ դնելով նրանց ինտեկելտուալ պոտենցիալը։ Նիկոլ Փաշինյանը նաև «ձեռքի հետ» սեփական «ընդդիմություն» է ձևավորել՝ օգտագործելով հայտնի անկախ պատգամավորի «ուլտրահեղափոխական» պոտենցիալը։ Քաղաքական նման կոնֆիգուրացիան իշխանության համար խիստ նպաստավոր էր, որովհետև նախկինները վերադառնալ չեն կարող՝ հասարակության կողմից մերժված լինելու պատճառով, իսկ իշխանության «գրպանում» տեղավորված ընդդիմությունը նման ամբիցիաներ չի կարող ունենալ՝ իր արհեստական բնույթից ելնելով։ Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը Փաշինյանի, նրա անդեմ մեծամասնության ու «ուլտրահեղափոխական ընդդիմության» մոտ խուճապի է առաջացրել հենց այն պատճառով, որ ներքաղաքական ստատուս-քվոն ու հատկապես՝ գործող իշխանության անփոխարինելիության, այլընտրանք չունենալու փուչիկը տրաքում է։ Ծառուկյանին որևէ կերպ հնարավոր չէ ասոցացնել մերժված համակարգի հետ, որովհետև եթե չլիներ ԲՀԿ-ի գործուն աջակցությունը 2018-ի հեղափոխության հեռնակարը խիստ մշուշոտ կլիներ, էլ չեմ ասում այն մասին, որ Փաշինյանը չէր կարող խորհրդարանի միջոցով վարչապետ ընտրվել։ Ծառուկյանին որևէ կերպ հնարավոր չէ նույնացնել նաև այսօրվա իշխանության հետ, որի փոփոխությունը նա, ըստ էության, հրապարկավ պահանջում է։ Այլ խոսքով՝ «սևերի» ու «սպիտակների» հակադրության կեղծ թեզն այլևս աշխատել չի կարող։ Մնում է, որ իշխանության «քայլող» ու «անկախ» պատգամավորները դիմեն ակնհայտ մանիպուլյացիայի, ինչն էլ անում եմ՝ դառնալով ծիծաղի առարկա։ Օրինակ Արման Բաբաջանյանն ասում է, թե «օլիգարխիայի տարբեր ներկայացուցիչներ՝ ի դեմս նույն Ծառուկյանի ու Վանեցյանի պայքարում են պետության ու իշխանության դեմ, քանի որ նրանց թվում է, թե քաղաքականությամբ զբաղվելու համար բավարար է միայն փող ունենալ»։ Նախ՝ առնվազն անլուրջ է Ծառուկյանի ու Վանեցյանի նույնացումը, մանավանդ, որ նման դաշինք պարզապես գոյություն չունի ու տեսանլի ապագայում չի էլ կարող գոյություն ունենալ։ Երկրորդը՝ միայն տոտալիտար մտածողություն ունեցող մարդիկ կարող են իշխանությունը նույնացնել պետության, իսկ ընդդիմախոսությունը՝ հակապետական գործունեության հետ։ Օրինակ, ԱՄՆ-ում միայն տխմարը կարող է Ջո Բայդենին՝ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակցին, մեղադրել հակապետականության մեջ այն բանի համար, որ նա անխնա քննադատության է ենթարկում գործող նախագահի հակահամաճարակային քաղաքականությունը։ Իշխանության ներկայացուցիչներն ու նրա սատելիտները «բացահայտելով» Ծառուկյանի «հակապետականությունն», ըստ էության, կասկածի տակ են դնում 2018-ի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությանը ու վիրավորում են տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իրենց քվեով որոշել են, թե ով է լինելու գործող իշխանության այլընտրանքը։ Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հիշատակած «փողին, ապա դա բացարձակ արժեք է այն մարդկանց համար, որոնք թե մինչև հեղափոխությունը և թե դրանից հետո նրբանկատորեն առաջ են քաշել այլընտրանքի բացակայության և իշխանության անփոխարինելիության թեզերը։ Օրվա իշխանության կուրսով։ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր