00:00:00

Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան

05:37, 06 հունիս 2020 Բլոգ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցոսւթյան պատգամավոր Արմանն Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աչքիս լիքը «մարդա վատացել» պարոն Ծառուկյանի այսօրվա ելույթից հետո։ Էս ի՞նչ մի ցնցումների մեջ եք ընկել, սառը ջուր չկա՞ մոտներդ, մի քիչ խմեք հանգստացեք)) Ճիշտ է վատացողների ցանկը հիմնականում բաղկացած է՝ իշխանամետ ֆեյքերից ու «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերից, բայց դե ոչինչ, ի՞նչ անեն խեղճերը, հրահանգը ստացել են, ուրեմն պետք է կատարեն))։ Կարդում ու ուղղակի ապշում եմ դրանց «նագլիությունից», թե բա համաճարակ է երկրում, տնտեսական վիճակը լարված է, իսկ Ծառուկյանը կոչ է անում... այստեղ "stop". Հիմա միասին փորձենք հասկանալ, թե ինչի՞ց են ահավոր վատացել՝ «վատացողները»։ Ուրեմն սկսենք՝ սկզբից. Ծառուկյանը ասում է, որ վիճակը երկրում աղետալի է բոլոր առումներով, կառավարության անգրագետ և դիլետանտական ծրագրերից,մոտեցումներից,աշխատանքի ոճից և ի վերջո վարած քաղաքականությունից։ Ամեն բառ ու տառ՝ ճիշտ է և անհերքելի։ Սոցիալական և տնտեսական ոլորտները իսպառ ձախողելը, օրեցօր ավելացող գործազրկությունը, բանկերի ձեռքը գերի ընկած հարյուր հազարավոր մարդիկ, իսպառ տապալված հակակորոնավիրուսային պայքար ու էլի լիքը, լիքը, լիքը բաներ։ Ըստ էության, այսօր իշխանությունները առերեսվեցին դառը իրականության հետ և որքան էլ խուճապի մեջ ընկնելով փորձեն նենգափոխել Գագիկ Ծառուկյանի խոսքերը և նպատակները, միևնույնն է համաճարակը տարածվելու է, աղքատությունը մարդկանց դուռը չոքելու է, բանկերը շարունակելու են մարդկանց արյունը ծծել և այդպես շարունակ ։ Հա մեկ էլ մի բան ասեմ, դուք նույնիսկ չեք հասկանում, թե որքան մեղք եք, որ այսպես բոլորով "дружно" պայթեցիք Ծառուկյանի ընդամենը մի ելույթից))))։ Հ.Գ. Մի խնդրանք ունեմ՝ վարչապետի խոսնակին փոխանցեք, որ մի փոքր լավ նախապատրաստվի, մինչև իր զավեշտալի եզրակացությունը գրելը (օրինակ իրեն կամաց հուշեք, որ ԲՀԿ ն կողմ է քվեարկել ապօրինի գույքի բռնագանձման օրինագծին))))) Հ ակառակ դեպքում շատ ծիծաղելի է ստացվում...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր