00:00:00

Համավարակը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ տանուլ է տալիս այդ պատերազմը․ Ֆարմանյան

22:58, 05 հունիս 2020 Բլոգ

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ համավարակը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ տանուլ է տալիս այդ պատերազմը` կործանման տանելով պետությունն էլ, ժողովրդին էլ: Գրառումը՝ ստորև․ «Պարզագույն սիլլոգիզմ - 2
A.) Համավարակը պատերազմ է հայտարարել Հայաստանին:
B.) Նիկոլ Փաշինյանն անքննելիորեն ապացուցել է, որ տանուլ է տալիս այդ պատերազմը` կործանման տանելով պետությունն էլ, ժողովրդին էլ: C.) Նրանք, ովքեր պնդում են, որ պատերազմը պետք է «ավարտին հասցնել» այն տանուլ տվող Նիկոլ Փաշինյանի «հրամանատարությամբ», կամա թե ակամա դավաճանում են այդ նույն պետությանն էլ, ժողովրդին էլ: Իսկ երկիրն անխուսափելի թվացող մեծ աղետից հետ պահելուն, անդառնալիության կետը չհատելուն ուղղված կոչերը/քայլերը «ներքաղաքական պայքար» հորջորջելը քաղաքական երեսպաշտություն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր