00:00:00

Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում. Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

14:46, 04 հունիս 2020 Բլոգ

Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նա, մասնավորապես, գրել է. «Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան, իսկապես գովելի է այն, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը: Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, դուք ծիծաղում էիք: Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով, դուք ծիծաղում էիք: Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք: Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս: Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին: Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր