00:00:00

Հայաստանը աշխարհի քարտեզում վտանգավորության ու ռիսկայնության կարմիր SOS-ով է նշված․ Նաիրա Զոհրաբյան

02:11, 03 հունիս 2020 Բլոգ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զորհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.   «Էմոցիաների լվացքը դադարեցնելու և լրջանալու պահը
Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը ես համարում եմ ներքին սաբոտաժ: Չնայած, Սամվել Մարտիրոսյանը չի բացառում նաև հաքերային հարձակումը, սակայն դրանից ավելի շատ ներքին սաբոտաժի հոտ է գալիս: Ու, այո, ոչ մի երաշխիք չկա, որ մեր անձնական տվյալները մի օր էլ չեն թևածի սոցիալական ցանցերում, կամ չեն հայտնվի ադրբեջանական հետախուզության գրպանում: Ստացվում է, որ մեզանից որևէ մեկի անձնական տվյալը պաշտպանված չի ու էս ամեն ինչը անլրջության մուլտիպլիկատիվ էֆեկտն է: Երկրում ծայրահեղ ծանր իրավիճակ է. մեկ օրում թեսթ հանձնած 1249-ից 517 վարակակիր, 19 մահ: Ու այս թվերը ընդամենը կամ պարզապես վիճակագրություն չեն: Ամեն թվի տակ կոնկրետ մարդկային ճակատագիր է, մեկ ընտանիքի ողբերգություն, մեկ անուն-ազգանուն, մեկ մարդ: Լուրջ մասնագետների կանխատեսմամբ և իրավիճակի սթափ վերլուծությամբ, վաղը շատ ավելի վատ է լինելու, մյուս օրը` դրանից վատ, իսկ մի 10 օր հետո կարող է անդառնալի և անվերահսկելի իրավիճակ լինել, անկառավարելի քաոս:
Ու հանկարծ մեկը չփորձի ասել, թե «все под контролем шеф»: Էժան էմոցիա ծախելու ու մարդկանց ստորին բնազդների վրա «աչոկ» հավաքելու թեման այլևս լայն սպառման պոպկորնի նախկին էֆեկտը չունի: Հայաստանը աշխարհի քարտեզում վտանգավորության ու ռիսկայնության կարմիր SOS-ով է նշված: Չգիտեմ, դուբինկաներով առողջություն պարտադրելով, աջ ու ձախ տուգանելով ու ոստիկանական անտիսենտիմենտով այլևս հնարավո՞ր է տորպեդահարել կորոնաարշավը: Չգիտես ինչու, ինձ թվում է` ոչ: Ուրեմն` ի՞նչ անել: Ընդամենը լրջանալ, դադարեցնել էմոցիաների լվացքը, ողջ պատասխանատվությունը չգցել քաղաքացու վրա ու վերջապես գիտակցել, որ անդառնալիության հետհաշվարկը սկսված է: Հ.Գ. Հա, չմոռանամ դիստանցիոն տարբեր հայրենասերներին, որ հեսա քնից կզարթնեն ու հերոսական ստատուսներ կգրեն, իրազեկել, որ ինձ հղված իրենց «սեքնդ հենդ» նամակները ես չեմ կարդում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր