00:00:00

«Մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Փաշինյանն է». Էդուարդ Շարմազանով

18:56, 02 հունիս 2020 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեցօր կրկնապատկվող մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար և տնտեսական քաոս: Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» և հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:
Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ և մահեր:
Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում: Այլևս ամեն բան կախված է միայն Աստծուց և մարդկանց զգոնությունից: Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարևան Վրաստանին և պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր