00:00:00

Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն. Միքայել Մինասյան

03:16, 31 մայիս 2020 Բլոգ

Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասում, որը վերնագրել է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»: «Հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի այդ աճպարարության արդյունքում թվերը, որոնց ես չեմ հավատում, մնան անանուն:  5 զոհ, 6 զոհ, 7 զոհ. ոչ, այդ մարդիկ ունեն անուն ազգանուն, հարգեք կյանքը եւ հարգեք մահը, որովհետեւ վերջին դատաստանում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու են այդ մարդիկ, որոնց նույնիսկ մահը դուք չհարգեցիք»,- ասաց նա: Միքայել Մինասյանը նշեց, որ այսօր մի նյութ է տեսել երգահան Սարգիս Շիբոյանի մասին, որը մահացել էր կորոնավիրուսից: «Եւ չնայած Նիկոլ Փաշինյանի խղճուկ տեխնոլոգիաներին, որ մահացածները սոսկ թիվ են, ոչ, մահացածները մարդիկ են, որոնք ունեն չավարտված գործեր, կամ լավ գործեր, եւ այդպիսին էր երգահանը: Աստված թող լուսավորի բոլորի հոգիները»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր