00:00:00

Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը.Գեւորգ Պետրոսյան

19:21, 29 մայիս 2020 Բլոգ

Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում: Չկա այդպիսի բան, և վերջ... Էս վերջերս ասվում էր չէ՞... Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները... Հանեք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը… Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Հատուկ՝ ճգնաժամասերների  համար... Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում: Չկա այդպիսի բան, և վերջ... Էս վերջերս ասվում էր չէ՞... Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները... Հանեք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը... Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչու՞ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը... Հերիք չի՞ ձեռք առնեք մարդկանց... Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անվանումն է՝ այո, այո, նույն ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ ՍԴ միակ անդամը, ով համառորեն ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում... Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց, որ իմացավ, որ Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում՝ առանց ճգնելու, ու վերջապես ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը…»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր