Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բազմիցս եմ ապացույցներով ներկայացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ պոպուլիստ է, ով բացահայտ օգտվում է հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի քաղաքական անգրագիտությունից և իր facebook-յան էջում հրապարակում է գրառումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ ժամանակ անց դրանք կամ ջնջում է, կամ էլ փակում ընթերցողների համար, ինչը շատ անլուրջ տպավորություն է ստեղծում մարդկանց մոտ...
Պարզվում է, իր սիրելի առաջնորդին և հովանավորին այդ առումով չի զիջում նաև ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ ստախոս և բանսարկու նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր տեղակալ Թամրազյանի և ԲՈԿ-ի արդեն նախկին նախագահ Գոգյանի միջև տեղի ունեցող սկանդալային գործընթացներում փորձում է, իբրև թե, անկողմնակալի դիրքերից հանդես գալ՝ դիմելով իրավապահներին, որ վերջիններս պարզեն ով է ճիշտ՝ Թամրազյանը՞, թե՞ Գոգյանը, բայց և այնպես, իր էջում երկու տարի առաջ Սմբատ Գոգյանին ձոնած իր գրառումները կամ մաքրում է, կամ էլ իր շեֆի պես անհասանելի դարձնում...
Օրինակ՝ ըստ որոշ օգտատերերի, սուպերնախարար կոչեցյալի այն գրառումն, ըստ որի "շատ երկրներ կերազեն ունենալ Գոգյանի որակի գիտնական" և այլն, հիմա հասանելի չէ (տե´ս լուսանկարը)...
Հետաքրքիր է, ստախոս ԿԳՄՍ նախարարը, ով 2 տարի է խոսում է "ԱՅԲ" դպրոցում կոռուպցիոն երևույթների մասին, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել, կամ Շիրակի պետհամալսարանում իր թայֆաբազությունը կոծկելու նպատակով բոլորին մեկ արշինով չափելով էժանագին բանսարկությամբ է զբաղված, չէր մտածում, որ իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ "գրառումային" ապացույցները շատերը պահպանում են, և երբ նա ջնջում է կամ անհասանելի է դարձում դրանք, ապա դրանք ջրի երես են դուրս գալիս և երեսին են շպրտվում, որ միշտ հիշի ինքն ով է...
Գրառում ջնջել-փակելով ԿԳՄՍ նախարարի աթոռում բազմածը բացահայտում է, որ Գոգյանի դեմ հենց նա է դուրս եկել՝ իր տեղակալին օգտագործելով...
Հ.Գ. Սուպերնախարարի վերաբերմունքը Գոգյանի նկատմամբ և գրառումներ ջնջել-փակելն իր ոճի մեջ է...
Դե չի կարող 6 գիտական հոդվածի հեղինակ "գիտնական" Արայիկ Հարությունյանը, որի վերջին հոդվածը գրվել է 2007 թ-ին հանգիստ ընդունի ֆիզմաթգիտությունների դոկտոր Գոգյանին...