00:00:00

Ունենք կորոնավիրուսի հաստատված 37 նոր եւ մահվան 1 դեպք. Գեղարքունիքի մարզպետ

20:30, 25 մայիս 2020 Բլոգ

Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա մասնավորապես նշել է. «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախկինում հայտնել էինք նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 1 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն եւ Գավառ համայնքներում: #covid19update #covid19Gegharkunik»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր