00:00:00

Վարակի առաջին կասկածներն իհայտ են եկել հաստատության աշխատակիցներից մեկի մոտ. նախարար

20:04, 25 մայիս 2020 Բլոգ

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները: Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը ապահովելն ավելի հեշտ է: Վարակի առաջին կասկածներն իհայտ են եկել հաստատության աշխատակիցներից մեկի մոտ, մայիսի 23-ի երեկոյան՝ ջերմությունը բարձրացել է մինչև 37.6: Աշխատակիցը միանգամից մեկուսացվել է: Այս պահին հաստատությունում աշխատում են մեր բժիշկ մասնագետները, ինչպես նաև հրավիրված համաճարակաբան և բժիշկ, տարածքը ևս մեկ անգամ ախտահանվել է: Հաստատությունը կարանտինային ռեժիմով աշխատել է փետրվարի 27-ից, իսկ մայիսի 19-ից անցել փակ ռեժիմի: Նախարար Զառա Բաթոյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր